Ամիօ բանկ. Հեռախոսահամարի միջոցով հնարավոր են ակնթարթային փոխանցումներ Հայաստանից ՌԴ եւ հակառակը

Ամիօ բանկը, միակը Հայաստանում առաջարկում է ակնթարթային դրամական փոխանցում Հայաստանից դեպի Ռուսաստան` Ֆորա-Բանկի հաճախորդի քարտին կամ բանկային հաշվին МИГ ծառայության միջոցով:

Բանկից հայտնել են, որ փոխանցում կատարելու համար բավական է միայն նշել ստացողի հեռախոսահամարը, եւ գումարը ակնթարթորեն հասանելի կդառնա ստացողի համար:

Նոր մեկնարկված ծառայությունից օգտվելու համար պարտադիր չէ լինել Ամիօ բանկի հաճախորդ, բավական է միայն մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ:

Ծառայության պայմաններ են`

•    Փոխանցման արժույթ — ՌԴ ռուբլի
•    Միջնորդավճար — 1% min 100 RUB max 10.000 RUB (համարժեք դրամ)
•    Նվազագույն գումար — 100 ռուբլի
•    Առավելագույն գումար — 1 միլիոն ռուբլի

Նշվում է, որ Ամիօ բանկի հաճախորդներին հասանելի է նաեւ փոխանցումների ստացման ծառայությունը. եթե ՌԴ-ից սպասում եք գումար, այն կարող է անմիջապես հաշվեգրվել Ձեր Ամիօ քարտին/հաշվին` Ֆորա-Բանկի բջջային հավելվածի միջոցով, մուտքագրելով միայն Ձեր հեռախոսահամարը:

«МИГ» փոխանցումների ծառայությունը գործում է 24/7 ռեժիմում, հանգստյան եւ տոն օրերին: