2024թ ապրիլի 3-ին տեղի ունեցավ Doing Digital 2024՝ «Հնարավորություններին ընդառաջ» ֆորումը, որի ազգային գործընկերն էր ArCa-ն։
Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգն էր։
Ֆորումի խոսնակ էր նաև ArCa-ի Խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանն, ով իր խոսքի ընթացքում ներկայացրեց Հայաստանի վճարային համակարգի ապագայի իր տեսլականը և ArCa-ի՝ որպես կարևորագույն վճարային ինֆրաստրուկտուրայի զարգացման հորիզոնները։ Իսկ «Ֆինանսների ապագան» թեմայով պանելային քննարկման ընթացքում Հովհաննես Խաչատրյանը կիսվեց Ֆինանսակական համակարգում սպառողական վարքագծի փոփոխությունների մասին իր տեսակետով։
DDF-ը տարածաշրջանային խոշոր Ֆորում է, որն ամեն տարի միավորում է ոլորտի ավելի քան 1,000 մասնագետների՝ քննարկելու ֆինտեխ ոլորտի զարգացումները, բիզնեսում թվային տրանսֆորմացիան, համաշխարհային տեխնոլոգիական նոր թրենդերը և միտումները։ Այն կարևոր նշանակություն ունի Հայաստանը՝ որպես թվային զարգացման հաբ դիրքավորելու գործում։
DDF-ին անդրադարձել են մի շարք հեղինակավոր տեղական և միջազգային լրատվականներ՝ Business Insider, Yahoo Finance և այլն։